Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան ու Իսրայելը դատապարտված չեն հակամարտության. նա կոչ է արել թույլ չտալ երկու երկրների միջև հռետորաբանության հետագա սրում։ «Կարծում եմ՝ բացահայտ հակամարտության որևէ պատճառ չկա»,- ասել է Ֆիդանը։               
 

Սամվել Բաբայանը հանդիպումներ է ունենում ու հայտարարում, որ եթե խոչընդոտեն իր առաջադրումը, «խաղաղ չի թողնի»

Սամվել Բաբայանը հանդիպումներ է ունենում ու հայտարարում, որ եթե խոչընդոտեն իր առաջադրումը, «խաղաղ չի թողնի»
27.02.2019 | 15:24

«Հրապարակը» գրում է. «Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը ստուգողական այց է կատարել Արցախ․նա փետրվարի 21-ից Ղարաբաղում է։ Նախագահի ընտրություններին առաջադրվելու հայտ ներկայացրած Բաբայանը հանդիպումներ է ունենում հիմնականում իր բարեկամների և իշխանությունից դժգոհ շրջանակների հետ ու ամենուր հայտարարում, որ եթե խոչընդոտեն իր առաջադրումը, «խաղաղ չի թողնի»։ Օրերս նա մասնակցել է իր վաղեմի ընկեր Էդուարդ Վերդյանի ծննդյան խնջույքին, որին Արցախում ճանաչում են որպես «ցեխավիկ Էդո»։ Նա Սամվել Բաբայանի ծաղկուն տարիներին համարվել է «պեռվի կռուգ» բիզնեսմեն, բենզալցակայաններ ու գազալցակայաններ ունի, իսկ հիմա Բաբայանի պես մեծ պարտքեր է կուտակել՚

Դիտվել է՝ 2044

Մեկնաբանություններ